Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մեղրի ոչ այնքան օգտակար հատկանիշները. tert.am

Մեղրի ոչ այնքան օգտակար հատկանիշները. tert.am

Մեղրի օգտագործումը տարածված է եղել հնագույն ժամանակներից` դեռևս քարանձավաբնակ մարդկանց մոտ: Մեր օրերում մեղրի վաճառքին և օգտագործմանը նպաստում են նեկտարի օգտակարության և շաքարի վնասակարության մասին շրջանառվող տարբեր տեղեկությունները:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը` մեղրի օգտակարությունը կապված է դրա պարունակության մեջ 55 տոկոս ֆրուկտոզայի առկայությամբ, սակայն ոմանք պնդում են, որ մեղր ուտելը քիչ է օգտակար օրգանիզմի համար, քան շաքարավազի կիրառումը, ինչ համար մի շարք պատճառներ են նշվում:

 

Մեղրը ևս շաքար է

 

Ռաֆինացված շաքարը (սախարոզ) մշակվում է մեր օրգանիզմում` ինսուլինի կողմից, որն արտադրում է ենթաստամոքսային գեղձը: Մեղրը 55 տոկոսով կազմված է ֆրուկտոզայից, որը մշակվում է լյարդի կողմից: Չնայած առկա քիմիական տարբերությանը` օրգանիզմում նմանօրինակ գործընթաց է տեղի ունենում:

 

Մեղրը բարձր կալորիականություն ունի

 

Մեղրն իրականում ավելի շատ կալորիաներ է պարունակում, քան սեղանի շաքարը: Մեկ թեյի գդալ բնական մեղրը պարունակում է 22 կալորիա, իսկ շաքարի մեկ թեյի գդալը` 16:

 

Մեղրը առողջարար չէ ատամների համար

 

Անգլիայի Հանրային առողջության կլինիկայի իրականացրած հետազոտությունը պարզել է, որ շատ երեխաներ 3 տարեկանում ատամների քայքայում ունեն, ինչի համար զգուշացնում է զերծ մնալ չրերից, շաքարից, մեղրից ու նմանօրինակ քաղցրավենիքից:

 

Եվ մաշկը…

 

Լոնդոնյան կլինիկայի բժիշկը պնդում է, որ մեղրի մեջ առկա գլյուկոզան, ֆրուկտոզան և ածխաջրերը քայքայում են կոլագենը, ինչպես և շաքարը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ